Մոսկվան ուշադիր հետևում Է Աֆրինի գործողությանը․ Պեսկով
Ռուսաստանը կապ Է պահպանում Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ և ուշադիր հետևում Է Աֆրինի գործողությանը: «Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք սիրիական Աֆրինի շրջանում իրականացվող գործողության ընթացքին, Ռուսաստանի ներկայացուցիչները կապ են պահպանում ինչպես Սիրիայի, այնպես Էլ Թուրքիայի ղեկավարության հետ, ներառյալ այդ հարցի շուրջ»: Այս մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել Է. «Առաջվա պես հիմնարար ենք համարում Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը»: «Անտարակույս, ուշադիր հետևում ենք հումանիտար ասպեկտներին, որոնք կապված են այժմ Աֆրինի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ»,-նշել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե Մոսկվան վաղօրոք իրազեկված եղել Է արդյոք Թուրքիայի զինուժերի նախապատրաստվող գործողության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: