«Ռուսաստանը մեզ դավաճանեց». Աֆրինում քուրդ հրամանատար
Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) գլխավոր հրամանատարներ Սիփան Հեմոն մեղադրել է Ռուսաստանին իրենց դավաճանելու համար: Այս մասիին հաղորդում է diken.com.tr կայքը:
«Ռուսաստանն այժմ մեր դեմ պատերազմող Թուրքիայի հետ լիակատար համագործակցության մեջ է և տեղ ունի մեր դեմ բացված ռազմաճակատում»,-ասել է Հեմոն՝ շեշտելով, որ Ռուսաստանն իրենց հետ պայմանավորվածություններ է ունեցել սիրիական հիմնախնդրի քաղաքական կարգավորման շրջանակում համագործակցության առումով, բայց խախտել է դրանք:
«Երևում է, որ Թուրքիայի հետ պայմանավորվածության մեջ են, դա ցույց տվեց Ռուսաստանի՝ անսկզբունք պետություն լինելը: Կգա մի օր, և նրանք այս ամենի համար ներողություն կխնդրեն քրդերից», - ասել է քուրդ հրամանատարը: