Նատալի Պորտմանը հայտնել է «Լեոն» ֆիլմի պատճառով իրեն բռնաբարելու սպառնալիքի մասին
Դերասանուհի Նատալի Պորտմանը պատմել է բռնաբարության սպառնալիքի մասին՝ հանրահայտ «Լեոն» ֆիլմի նկարահանումներից հետո: Երբ տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան‚ այդ ժամանակ 13-ամյա աստղը մի երկրպագուից նամակ է ստացել‚ որտեղ գրված էր‚ թե ինչպես են նրան բռնաբարելու: Այս մասին Պորտմանը հայտնել էր Լոս Անջելեսում կանանց երթի ժամանակ:
Դերասանուհին նշել է‚ որ այդ դերի համար բոլորը քննարկում էին իր մարմինը‚ իսկ տեղական ռադիոն սկսել էր հաշվել օրերը մինչև իր 18-ամյակին:
«Կինոքննադատները քննարկում էին իմ կուրծքը և մարմինը՝ ֆիլմի մասին կարծիք հայտնելիս» - հայտնում է Պորտմանը‚ նշելով‚ որ վերջինս‚ լինելով դեռևս 13 տարեկան‚ սկզբից չէր հասկացել‚ որ սեփական սեքսուալության պատճառով վտանգի մեջ ընկնի:
Ապա դերասանուհին հրաժարվել է ամեն տեսակի նկարահանումներից‚ որտեղ էրոտիկ տեսարաններ‚ համբույրի տեսարաններ կլինեն:
Հիշեցնենք‚ որ Պորտմանը ավելի վաղ հայտնել է‚ որ իր ամեն ֆիլմի նկարահանումների ժամանակ սեռական ոտնձգություններ և խտրականության արտահայտումներ են տեղի ունեցել: