Միխայիլ Դերժավինի դուստրը պատմել է հոր կտակի և Ռոքսանա Բաբայանի հետ իր հարաբերությունների մասին (լուսանկարեր)
Միխայիլ Դերժավինի միակ դուստրը (նախավերջին ամուսնությունից ծնված) Մարիա Բուդյոննայան լրագրողներին պատմել է հոր կյանքի վերջին օրերի մասին, ինչպես նաև խոսել է կտակի և ժառանգության մասին։
Մարիայի խոսքերով՝ դերասանի մտերիմները նրա հետ են եղել մինչև վերջին պահը։ Ամենավերջում Միխայիլ Միխայլովիչը արդեն չէր կարողանում խոսել և դանդաղ հանգչում էր, բայց բարեկամները նրան պատմություններ էին պատմում և նա լսում էր։
Հայտնի դերասանը կտակ չէր կազմել։ Սակայն, ինչպես հայտարարել է Մարիան՝ ունեցվածքի բաժանում չի լինելու, ինքը դերասանի այրիից՝ Ռոքսանա Բաբայանից ոչինչ չի ուզելու։ Բուդյոննայայի խոսքերով, ինքն ու իր մայրը լավ հարաբերությունների մեջ են հոր վերջին ընտրյալի հետ. նա սիրում է իր ամուսնու թոռներին և պահում է նրանց դեռ նորածին ժամանակվանից։