Եվրատեսիլյան Wiwibloggs կայքում «Դեպի եվրատեսիլ»-ի առաջատարը Թամար Կապրելյանն է (լուսանկար, տեսանյութ)
Եվրատեսիլյան Wiwibloggs կայքի հարցման արդյունքում Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջատարը Թամար Կապրելյանն է: Կայքը ներկայացրել է հայաստանյան նախընտրական փուլի բոլոր մասնակիցների կատարումները եւ փորձում է պարզել՝ որոնք են դուր գալիս եվրոպական լսարանին: Այս պահին Թամար Կապրելյանն ունի ձայների 19.73%-ը: 2-րդ տեղում Սեւակ Խանաղյանն է (17.67%), 3-րդ տեղում՝ Ռոբերտ Քոլոյանը (13.2%):