«Շնորհակալ ենք մեզ տրված դիմադրելու ուժի համար, Հրա՛նտ». թուրքական բանտում գտնվող թուրք գործչի նամակը Հրանտ Դինքի մահվան տարելիցի առիթով
Ամիսներ առաջ Ստամբուլում կալանավորված թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան բանտից նամակ է հղել պոլսահայ լրագրող, «Ակօս»-ի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ:
«Ակօս»-ի էջերում հրապարակված նամակում Քավալան նշում է, որ իր մտերիմ ընկերը եղած Դինքի մահը մեծ հարված էր, սակայն, միևնույն ժամանակ, հանդիսացել է այն ուժի աղբյուրը, որով մինչև օրս իրենք դիմադրում են անօրենություններին:
Օսման Քավալայի նամակը՝
«Սիրելի՛ Հրանտ,
Օնաթ Քութլարից հետո երկրորդ մտերիմ ընկերս ես, որը սպանվեց:
Այն գնդակը, որը զրկեց քեզ քաջությամբ ու սիրով ապրածդ կյանքից, մեզ էլ թողեց դեմ առ դեմ սարսափեցնող, մահացու մի վատության հետ:
Այս ցավը հաղթահարելու համար մենք ջանք գործադրեցինք մեր կյանքը քոնի հետ կապելու, քեզնից ինչ-որ բան վերցնելու համար:
Այն, ինչ վերցրինք քեզնից, մեր ցավը վերածեց մեր խղճի հիմնաքարերի:
Շնորհակալ ենք մեզ տրված դիմադրելու ուժի համար, Հրա՛նտ»: