Լրագրողը ցատկոտել և արտասվել էր Ռիկի Մարտինի հետ ունեցած հարցազրույցից հետո՝ չիմանալով‚ որ երգիչը դեռ հետևում է նրան (տեսանյութ)
Ամերիկյան WGN հեռուստաալիքի լրագրողուհի Անա Բելավալը հայտնի երգիչ Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո ուրախությունից թռչկոտել է: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է հեռուստաալիքի յութուբյան էջում‚ հայտնում է Life.ru-ն
Տեսանյութը նկարահանվել է հարցազրույցից անմիջապես հետո‚ երբ լրագրողը, վստահ լինելով, որ ուղիղ եթերն ավարտվել է, կիսվել է սիրելի արտիստի հետ զրույցից ստացած տպավորություններով: Միևնույն ժամանակ, նա կասկած անգամ չի ունեցել առ այն, որ Մարտինն ու ստուդիայում գտնվող մյուս մարդիկ լսում են իրեն:
Բելավալը գովել է երգչին ու կատակելով ասել, որ կցանկանար դառնալ Մարտինի կյանքի մի մասն ու հոգ տանել նրա երեխաների մասին: Նա հայտնել է‚ որ փոքրամասնության ներկայացուցիչը օրինակ է ծառայում իր և հանրության համար:
«Ինձ շատ դուր եկավ այն, ինչ ես լսեցի»,- վերջում ասել է երգիչը, ինչից կինն անասելի ուրախացել է: