Հարավային Կորեայում ցուցարարները այրել են Միասնության դրոշը և Կիմ Չեն Ինի նկարը
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայարանի շենքի մոտ բնակիչները ցույց են արել‚ որի ընթացքում այրել են Կիմ Չեն Ինի նկարը: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին:
Ցույցը կազմկակերպվել է առավոտյան մոտավորապես ժամը 11-ին‚ երբ հյուսիսկորեական պաշտոնյաները Հաննուն քաղաքից գնացքով ժամանել են Սեուլի կայարան՝ սպորտային մրցումներ անցկացնելու վայրերը ուսումնասիրելու համար:
Նշվում է‚ որ ակտիվիստները ոչ միայն ԿԺԴՀ առաջնորդի լուսանկարն են այրել‚ այլ նաև Հյուսիսային Կորեայի և Միավորման դրոշները. վերջինը մշակվել էր 2018թ.-ի Օլիմպիական խաղերին Հյուսիսային և Հարավային Կորեաների մարզիկների համատեղ մասնակցության համար:
Հիշեցնենք‚ որ ԿԺԴՀ և Հարավային Կորեան համաձայնագիր են ստորագրել Փհենյանում միասնական մարզական թիմ ներկայացնելու մասին: Այդպիսով ԿԺԴՀ-ից կներկայանան 22 մարզիկ: