Հիանալի է եզակի լինել. երեխայի հասակ ունեցող բրիտանուհին խոսել էիր կյանքի մասին
Մեծ Բրիտանիայի ամենափոքրամարմին կինը պայքարում է մշտական ցավերի դեմ, սակայն չի դադարում ժպտալուց: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
19-ամյա Ջորջիա Ռենքինի մոտ ոսկրային դիսպլազիա է ախտորոշվել, ինչի պատճառով նրա ոսկորները սկսել են միաձուլվել, երբ նա դեռ փոքր երեխա էր՝ խոչընդոտելով օրգանիզմի աճին:
Աղջկա հասակը 61 սմ է: Նա ավելի կարճահասակ է, քան երկու տարեկան երեխան: Նա մշտական ցավեր է ունենում:
«Մեծ ամպ է կուտակված իմ գլխին: Իմ կյանքը ցավ է: Խնդիրն ուղղակի փոքր լինելը չէ: Դրանից խուսափել չի լինի: Ցավ եմ զգում անընդհատ՝ արթնանալու պահից մինչև քնելու պահը», -ասել է բրիտանուհին:
Բրիտանուհին ժամանակի մեծ մասն անցկացնում է իր շնիկի հետ, նրա խոսքով՝ իրենց կապն այնքան ամուր է, որ կենդանին զգում է, թե երբ է տիրուհին ցավ զգում: