Թրամփն ամփոփել է նախագահի պաշտոնում աշխատանքի առաջին տարվա արդյունքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակիրճ ամփոփել է իր նախագահության առաջին տարվա հաջողությունները: Այս մասին նա նշել է իր «Թվիթերում» փոխանցում է Gazeta-ն:
«Ընտրությունների պահից ի վեր մեծ թվով ոլորտներում մեր երկրի համար աննախադեպ հաջողություններ կան»,- գրել է Թրամփը:
Թրամփն իր նախագահության հաջողություններին է, մասնավորապես, վերագրել ֆոնդային շուկաների ռեկորդները, բանակի, հանցավորության և սահմանների վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի հաջողությունը:
«Կանանց շրջանում գործազրկության ամենացածր մակարդակը և ընդհանրապես՝ հարկերի լայնածավալ նվազեցումը, պարտադիր բժշկական ապահովագրության վերջը և շատ այլ բաներ»,- հավելել է ԱՄՆ նախագահը: