250 հազար դոլար` Դոնալդ Թրամփի հետ զրուցելու համար
Հունվարի 20-ին լրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին տարին: Այս առնչությամբ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Մար ա Լագոյի ռանչոյում որոշել է մեծ երեկույթ կազմակերպել, որի մասնակցության տոմսերն էլ, բիզնեսմենին հատուկ ձեռնհասությամբ հանել է վաճառքի:
Ուղիղ 100 000 դոլար արժի այդ երեկույթին մասնակցության տոմսը, իսկ եթե մասնակիցը ցանկանում է նաև երեկույթի ընթացքում հանդիպել ԱՄՆ նախագահի հետ և նստել-զրուցել նրա հետ, ապա պետք է վճարի 250 000 հազար դոլար: Ի դեպ, այստեղ զարմանալու որևէ բան չկա:
Արևմտյան մշակույթում դա սովորական երևույթ է և սովորաբար նման ճանապարհով հավաքագրված գումարները ծախսվում են բարեգործական նպատակներով: Մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանը, նույնիսկ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզը ունեն այսպես ասած` իրենց «գները» և եթե մարդը կարող է վճարել, ապա կկարողանա օրինակ նախաճաշել արքայազն Չարլզի հետ կամ ընթրել Քիմ Քարդաշյանի հետ, կամ էլ զրուցել այլ հանրային դեմքի, կամ թագակիր անձնավորության հետ:
Մարութա Սերխեթ, Ֆեյսբուք: