Թուրքիան փաստացիորեն ցամաքային գործողություն է սկսել Սիրիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է‚ որ երկրի զինված ուժերը փաստացիորեն սկսել են ցամաքային գործողություն իրականացնել սիրիական Աֆրինում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Hurriyet»-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ թուրքական զորքերի հաջորդ գործողությունների անցկացման վայրը կդառնա սիրիական Մանբիջը տարածաշրջանը:
Ավելի վաղ հաղորդվել էր‚ որ թուրքական զինված ուժերը հարված են հասցրել Սիրիայում քրդերի դիրքերին: