«British Airways»-ի օդաչուն խմած է եղել. թռիչքից առաջ նրան ձերբակալել են
Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել «British Airways» ավիաընկերության օդաչուին թռիչքից մի քանի րոպե առաջ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Ինչպես հաղորդվում է‚ պատահարը տեղի է ունեցել 2063 չվերթի ժամանակ‚ որը պետք է լոնդոնյան օդանավակայանից ուղևորվեր Մավրիկի: Ուղևորները ալկոհոլի հոտ են զգացել օդաչուից և ոստիկանություն զանգահարել: Հերթապահները բերման են ենթարկել տղամարդուն:
Շուրջ 300 ուղևորներ պետք է թռչեին Մավրիկի ժամը 20:20-ին‚ սակայն չվերթը հետաձգել են երկուսուկես ժամով: Եվս 11 ժամ անց նրանք հաջող կերպով վայրէջք են կատարել կղզում: