Հենց հիմա Թրամփը դավաճանում է Մելանյային. Թրամփի մասին սկանդալային գրքի հեղինակ
ԱՄՆ նախագահի մասին «Կրակ և բարկություն» գրքի հեղինակ Մայքլ Վոլֆը հայտնել է‚ որ Դոնալդ Թրամփը դավաճանում է Մելանյա Թրամփին նույնիսկ ներկայումս: Այս մասին հայտնում է «РЕН ТВ»-ն՝ հղում տալով «Mediaite»-ին:
Վոլֆի խոսքով՝ իր գրքում մի քանի բան կա‚ որոնցում ինքն ամբողջովին վստահ է:
Խոսքն այն բանի մասին է‚ որ Թրամփը դավաճանում է իր կնոջը:
«Դա մեկն է‚ ում հետ Դոնալդ Թրամփը քնո՞ւմ է այժմ»‚- գրքի հեղինակին հարցրել է հեռուստահաղորդավար Բիլլ Մարը:
Վոլֆը դրական է պատասխանել:
Սակայն ապացույցներ գրքի հեղինակը չունի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել‚ որ Վոլֆի գրքի հիման վրա սերիալ են նկարահանելու: