Մոսկվայում այս ձմռան ամենացուրտ գիշերն է գրանցվել
Լույս հունվարի 20-ը դարձել է ձմռան սկսվելուց ի վեր Մոսկվայում գրանցված ամենացուրտ գիշերը, օդի ջերմաստիճանն իջել է մինչև -10,7°С,: Այս մասին հայտնում են ՌԴ մայրաքաղաքային օդերևութաբանական բյուրոյի տվյալներին հղումով։
«Այսկերպ Մոսկվայում օդի ջերմաստիճանն այս ձմռան ընթացքում առաջին անգամ նվազել է -10 աստիճանից։ Նախորդ նվազագույնը գրանցվել է հունվարի 18-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել էր -9,6-ի»,- հայտնել են բյուրոյից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում շաբաթ օրը սպասվում է մինչև -4°С ցուրտ։