Փայլանի ելույթի արձանագրությունից հանվել են հայերեն «Աստված հոգին լուսավորե» բառերը
Թուրքիայի Ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավոր հայազգի Կարո Փայլանի՝ նախօրեին երկրի Մեջլիսում Հրանտ Դինքի սպանության թեմայով ելույթի արձանագրությունից հանվել են հայերեն արտասանված «Աստված հոգին լուսավորե» բառերը, որոնք արձանագրության մեջ նշվել են X տառով հայտնում է t24.com.tr թուրքական կայքը:
Հիշեցնենք, որ Փայլանը գրավոր առաջարկ էր ներկայացրել խորհրդարան՝ պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր ՀրանտԴինքի մահվան սպանությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով կազմելու առաջարկով:
Իր ելույթի վերջում Փայլանը մասնավորապես ասել էր. «Շատ ապրես, Հրա՛նտ: Աստված հոգին լուսավորե»: