Քաղաքական գործիչները պատասխանում են ինտելեկտուալ հարցերի. հետաքրքիր արդյունք
Քանի որ քաղաքական գործիչներն իրենց կարծիքն ու խոսքն ասում են գրեթե միայն քաղաքական դիրքորոշումից ելնելով, Operativ.am-ը որոշեց քաղաքական գործիչների հետ զրուցել ոչ քաղաքական թեմաներից, այլ ինտելեկտուալ հարցերով:
Կազմված մասնակիցների թվում են նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը և Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
Ներկայացնում ենք Վարդան Բոստանջյանի պատասխանները:
-Կարտաբերե՞ք հայոց լեզվով գրված առաջին նախադասությունը:
-Անկեղծ ասած չեմ հիշում:
-Խորհրդային կարգերը ե՞րբ են ընդունվել Հայաստանում:
-1920թվականին, նոյեմբերի 20-ին (նոյեմբերի 29-ին):
-Ե՞րբ է կնքվել Սևրի պայմանագիրը: 1904 թվականին, բայց կարող եմ սխալվել ( սխալ է, ճիշտ պատասխանն է 1920թվականի օգոստոսի 10-ը):
-Ո՞ր թագավորի օրոք է կառուցվել Տիգրանակերտը: -Չեմ կարող հիշել, չեմ ուզում սխալ ասել:
-Ե՞րբ է ընդունվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
-Այդ հարցերին անդրադարձել եմ, բայց չեմ ֆիքսել, ուղեղը ծանրաբեռնվածություն չի կարող կրել:
«Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն ավելի հաջողակ գտնվեց պատասխանների հարցում:
-Կարտաբերե՞ք հայոց լեզվով գրված առաջին նախադասությունը:
-Անկեղծ ասած չեմ հիշում:
-Խորհրդային կարգերը ե՞րբ են ընդունվել Հայաստանում:
-1920 թվականին:
-Ե՞րբ է կնքվել Սևրի պայմանագիրը:
-1920թվականի օգոստոսի 10-ին:
-Ո՞ր թագավորի օրոք է կառուցվել Տիգրանակերտը:
-Եթե չեմ սխալվում՝ Տիգրան ՄԵծի:
-Ե՞րբ է ընդունվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
1946 թվականին (պատասխանը սխալ է. Մարդու իրավունքների եվրոպական հռչակգիրը ընդունվել է 1948թվականին):
Մեր գրեթե բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, ով նաև նշեց, որ ինքը չի ուրախանում իր պատասխանների ճշգրտությամբ, որովհետև այդ հարցերը 7-րդ դասարանցու իմացության աստիճանի են:
-Կարտաբերե՞ք հայոց լեզվով գրված առաջին նախադասությունը:
«Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
-Խորհրդային կարգերը ե՞րբ են ընդունվել Հայաստանում:
1920թվականի նոյեմբերի 29-ին:
-Ե՞րբ է կնքվել Սևրի պայմանագիրը:
-1920 թվականի օգոստոսի 10-ին:
-Ո՞ր թագավորի օրոք է կառուցվել Տիգրանակերտը:
-Տիգրան Մեծի:
Ե՞րբ է ընդունվել Մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրը:
1947թվականին (մեկ տարվա տարբերությամբ` 1948-ին):