«ԻՊ»-ին միացած ռեփերը մահացել է Սիրիայում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միացած գերմանացի ռեփեր «Deso Dogg»-ը, ում իսկական անունը Դենիս Կուսպերտ է, մահացել է սիրիական Դեյր-էզ-Զոր նահանգում: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում տալով «Directorate 4»-ին, որը հետևում է ահաբեկիչների գործունեությանը:
Ինչպես հայտնի է դարձել, ահաբեկիչներին միացած երաժիշտը ստացել էր Աբու Թալհա ալ Ալմանի անունը: Ռեփերը կռվում էր քրդերի դեմ Գարանիջ քաղաքի համար, նաև զբաղվում էր ահաբեկչների շարքերի հավաքագրմամբ իր հայրենակիցների շրջանում:
Ինչպես հաղորդվում է, Deso Dogg-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն էր միացել 2013 թվականին: