Ստամբուլում մեկնարկել է Հրանտ Դինքի տարելիցին նվիրված հիշատակի երթը (ուղիղ միացում)
Թուրքիայի և համայն աշխարհի հայությունն արդեն 11-րդ անգամ նշում է պոլսահայ լրագրող, «Ակօս»-ի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցը՝ նույն պահանջատիրությամբ, նույն վայրում։ Դինքի սպանության պահը խորհրդանշող ժամին Թուրքիայի տարբեր ծայրերից հայ, թուրք, քուրդ ակտիվիստներ, մտավորականներ, լրագրողներ և պարզապես արդարության պահանջատերեր հավաքվել են Ստամբուլում և «Ակօսի» նախկին խմբագրատան դիմաց ոգեկոչում են Դինքի հիշատակը: