Մինսկում վրացի 2 «օրենքով գող» է ձերբակալվել, որոնցից մեկը` Դեդ Հասանի խմբից
Մինսկի օդանավակայանում իրավապահ մարմինները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու, որոնք «օրենքով գողի» կարգավիճակ ունեն: Այս մասին հաղորդել է Բելառուսի ՆԳՆ-ն իր պաշտոնական կայքում:
«Բերման են ենթարկվել Վրաստանի երկու քաղաքացի: Հունվարի 17-ին` Գելա Կարդավան, հունվարի 18-ին` Սուլիկո Շարիկաձե: Քրեական շրջապատում նրանք «օրենքով գողերի» կարգավիճակ ունեն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այսպես, նշվում է, որ «ստուգման համար 43-ամյա Գելա Կարդավան Բելառուսի պետական սահմանային կոմիտեի աշխատակիցներին ներկայացրել է ռուսական անձնագիր` մեկ այլ մարդու անունով:
«Տղամարդը 2013 թվակնին սպանված Ասլան Ուսոյանի, ով ավելի հայտնի է Դեդ Հասան անունով, հանցավոր խմբում է եղել: Սպասվում էր, որ նրա մահվանից հետո առաջատար դիրքում կհայտնվի Գելան` իր կրտսեր եղվայր Գիզոյի հետ, ով ևս «օրենքով գող է»»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Երկրորդը Սուլիկո Շարիկաձեն է` ծնված 1973թ-ին: Նրան ձերբակալել են, քանի որ Բելառուսի տարածքում է եղել առանց գրանցման և միգրացիոն քարտի: