Պուտինը Մկրտության տոնին մտել է սառցապատ ջուրը (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի շրջանում աշխատանքային ծրագիրն ավարտելուց հետո ուղևորվել է Տվերի շրջան, որտեղ այցելել է Սելիգեր լճում գտնվող Նիլով վանք և մասնակցել «Մկրտության լոգանքին»: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մկրտության տոնի կապակցությամբ պարոն Պուտինը մասնակցել է Սելինգեր լճում «Մկրտության լոգանքներին»,- նշել է Պեսկովը:
Նա հավելել է, որ այս տարի ավանդական մկրտության ցրտերը Ռուսաստանի կենտրոնական մասում չեն նկատվում, դրա համար «լճի շրջանում ջերմաստիճանը գիշերը չէր իջնում 6-7 աստիճանից ներքև»,- հավելել է նա:
Պեսկովը նաև հայտնել է, որ նախագահի համար սա արդեն երկրորդ փորձն է «Մկրտության լոգանքներին» մասնակցելու: