«Տուր ձեռքդ, պստլո» վեպի հեղինակն և «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակներն արժանացան ՀՀ պետական պարգևների
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուվարի 19-ին, Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրեց Հայաստանի մշակույթի, ճարտարապետության, գիտության և կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչների։
ՀՀ պետական պարգևի արժանացավ ժամանակակից արձակագիր Գուրգեն Խանջյանը՝ «Տուր ձեռքդ, պստլո» վեպի համար։ Պետական պարգևների արժանացան նաև կոմպոզիտոր Էդվարդ Հայրապետյանը, ֆիզիկոս Համլետ Ավետիսյանը, «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, բեմադրող օպերատոր Վահագն Հակոբյանը, դերասան Սամվել Թադևոսյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Կարեն Նազարյանը։
Պետական պարգևներ ստացան նաև Վանաձոր բժշկակական կենտրոնի շենքի ճարտարապետներ՝ Լևոն Ազնավուրյանը, Ռուզաննա Մամյանը, Սարգիս Սարդարյանը և շինարար Սուրեն Հակոբյանը։