2050թ.-ին Երկիր մոլորակի բնակչությանը սպառնում է սով
Գլոբալ տաքացումը, ինչպես նաև մթերքների պակասությունը կհանգեցնի նրան, որ 2050 թ.-ին Երկիր մոլորակի վրա կլինի աղետալի իրավիճակ: Ուսումնասիրությունների արդյուքում այս եզրահանգմանն են եկել գիտնականները: Նրանց հետազոտությունների համաձայն' մարդիկ սկզբում կունենան սննդի պակաս, իսկ հետո սովի կմատնվեն:
Ենթադրությունների համաձայն' 2050 թ.-ին Երկրի բնակչության թվականակը կլինի մոտ 9.6 միլիարդ մարդ: Դա մոտ 2.6 միլիարդով ավելի շատ է, քան հիմա:
Որպեսզի մարդիկ խուսափեն մթերքների պակասից, պետք է մեծացնել մշակելի հողերի տարածքները, ինչպես նաև պահպանել անտառային տարածքները: