Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. մանրամասներ նրա առողջական վիճակից
Դերասան Արմեն Ջիգարխանյանը հունվարի 17-ին իր թատրոնից հոսպիտալացվել էր: ТАСС-ի տեղեկություններով՝ դերասանը հիվանդանոցում դեռ մի քանի օր էլ կանցկացնի
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Ջիգարխանյանը գրիպով հիվանդ է, ունի ջերմություն: «Կյանքին վտանգ չի սպառնում, բայց բժիշկները նպատակահարմար են գտել արտիստին հիվանդանոցում թողնել, որտեղ նա մի քանի օր կանցկացնի»-ասվում է կայքում:
Բժիշկները հետազոտել են հիվանդին, էլեկտրոկարդիոգրաֆիա են արել և այլ պրոցեդուրաներ, նրա մոտ ոչ մի լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ամուսնալուծությունն անվավեր է ճանաչվել:Այս մասին ասել է նրա փաստաբան Եվգենի Պարֆենովը:
Նա պատմել է, որ դեկտեմբերի վերջին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դատարանի ամուսնալուծության որոշման մասին բողոք էր ներկայացրել: