«Բարի գիշեր, տղա'ս». Անժելիկա Վարումը հեռանում է
Տխուր լուրով լրագրողների հետ կիսվել է Անժելիկա Վարումը. նա ուզում է թողնել մեծ բեմն ու հեռանալ շոու-բիզնեսից: Նա այդ բանն անում է հանուն իր ընտանիքի: Երգչուհին ասել է, որ ավելի շատ ուշադրություն է անհրաժեշտ հատկացնել իր դստերը, ով այս պահին ապրում է ԱՄՆ-ում' իր պապիկի և հոր հետ միասին:
Վերջերս Անժելիկան չի ուրախացնում իր երկրպագուներին, դրա համար էլ նրանք այլևս չեն սպասում հրաժեշտի համերգաշրջանի: Վարումն իրեն համարում չկայացած մայր և կին: «Մշտական հյուրախաղերը, շոու-բիզնեսն ու համերգներն ինձ հոգնեցրել են: Ինձ ձանձրացրել է մշտապես ընտանիքից հեռու գտնվելը,- խոստովանել է երգչուհին»:
Հնարավոր է, որ երգչուհին շուտով կտեղափոխվի Մայամի, որտեղ լիովին և առանց ավելորդ պարտականությունների, կարող է նվիրաբերել իրեն ընտանիքին:
Հիշեցնենք, որ երգչուհու բացահայտումը եղավ հեռավոր 1990 թվականին, «Առավոտյան աստղ» հաղորդման շրջանակներում, երբ երգչուհին կատարեց «Կեսգիշերային կովբոյ» երգը, որը շատ արագ հիթ դարձավ: Իսկ նրա «Բարի գիշեր, տղա'ս» ձայնասկավառակն աշխարհը տեսավ ու լսեց 1991 թվականին: Իսկ ահա արդեն 2009 թվականին լույս տեսավ նրա 11-րդ ու վերջին ձայնասկավառակը' «Եթե նա գնա»: