Կինը հազալիս կոտրել է կողոսկրը
Մասսաչուսեթսից բնակիչներից մեկն ստացել է անսովոր վնասվածք: Հազի ժամանակ կինը կոտրել էր կողոսկրը: Այս մասին հաղորդում է The New England Journal of Medicine- ը:
66-ամյա կինը դիմել է բժիշկներին, գանգատվելով, որ վերջին 2 շաբաթում ուժեղ ցավեր ունի կրծքի տակ: Բժիշկները կարծում էին, որ դա կարող է լինել շնչառայան վարակ, գրիպ: Բայց անցնելով որոշ ժամանակ, ոչ մի փոփոխություն չնկատվեց կնոջ մոտ:
Մանրակրկիտ հետազոտության արդյունքում բժիշկներն ուշադրություն դարձրեցին կնոջ կողոսկրին: Նրանք այնտեղ նկատեցին բորբոքում:
Համակաչային տոմոգրաֆիան բացահայտեց որ կնոջ մոտ 9-րդ ողը կոտրված է: Իսկ քթի և կոկորդի հետազոտությունը ցույց տվեց, որ կնոջ մոտ կապույտ հազ է: