Կանադայում տղան խաղ է խաղացել ոստիկանների գլխին (լուսանկարներ)
Մոնրեալցի 33-ամյա Սայմոն Լապրիզը ոստիկանների գլխին խաղ է խաղացել, ճանապարհին պատրաստելով ձնե մեքենա: Հումորի կիզակետում եղել են ձյուն մաքրողները, այնուհետև ոստիկանների շնորհիվ այն ավելի զվարճալի ավարտ է ունեցել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Սայմոն Լափրիզը, ով փայտե իրեր է պատրաստում, ասում է, որ միտք չի ունեցել կատակել ոստիկանության հետ:
«ես մեքենան պատրաստել եմ, որպեսզի զվարճանամ ու մի քիչ էլ ստեղծագործական դարձնեմ այդ հիանալի օրը»,- ասել է Սայմոնը:
Ճանապարհային ոստիկանությունը, ըստ երևույթին, ձյունե մեքենան ընդունել է որպես ճանապարհին կանգնած մեքենա և փորձել է տուգանել վարորդին: Սակայն հասկանալով իրավիճակը, նրանք սկսել են ծիծաղել, իսկ Սայմոնին թողել են երկտող:
«Դուք մեր հախից եկաք այս գիշեր»:
Ձնե մեքենան և ոստիկանների շփոթմունքը հայտնվել է Reddit-ի տիրույթում, որտեղ այն հավաքել է 13 հազար հավանում և 300-ից ավել մեկնաբանություն: Օգտատերերը գնահատել են թե Սայմոնի ստեղագործական քանդակը, և թե ոստիկանների կատարած աշխատանքը: