33 տարեկան հասակում մահացել է հայտնի սև մոգ, էքստրասենս և հոգեբան Կոնստանտին Յամպոլսկին
Վորոնեժի հիվանդանոցներից մեկում մահացել է «Էքստրասենսների ճակատամարտ» մրցույթի 10-րդ սեզոնի մասնակից, ТВ-3 հեռուստատեսության «Գերբնական ընտրություն» նախագծի հաղթող Կոնստանտին Յամպոլսկին: Մահվան պատճառ է դարձել սրտի աշխատանքի անբավարարությունը: Նա ընդամենը 33 տարեկան էր: Այս մասին սոցցանցում հայտնել են նրա ընկերները:
Շոուի ժամանակ նա ներկայացել է որպես սև մոգ, էքստրասենս և հոգեբան, իսկ նկարահանումների ավարտից հետո նա հիմնել է «Левиафан» հոգեբանական կենտրոնը, որտեղ նա զբաղեցրել է «Քահանայապետի» պաշտոնը:
Ներկա պահին Կոնստանտինի մտերիմները սոցցանցերում գումար են հավաքում, նրա թաղման համր:
-Կոստյան չունի ոչ մի հարազատ, այդ իսկ պատճառով մենք հույս ունենք թատրոնի ուժերով կազմակերպել նրան արժանի հուղարկավորություն,- ասվում է «ВКонтакт»-ի թեմատիկ զեկույցներից մեկում: