Ամերիկայում ձկնորսները փրկվել են վթարից մեկ վայրկյան առաջ` ջուրը նետվելով (տեսանյութ)
Ամերիկայի Օրեգոն նահանգում, տեղի ձկնորսների նավակներից մեկում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է երկու նավերի բախման պահը: Սկզբում ձկնոսները փորձել են դիմացից եկող նավի ուշադրությունը գրավել, սայայն նրանց չեն նկատել: Երբ նրանք հասկացան, որ ուր որ է նավերը կբախվեն և ոչինչ չէր մնում փրկվելու համար , նրանք իրենց նետեցին ջուրը, բախումից մեկ վայրկյան առաջ: Այս մասին հաղորդում է Oregon Live- ը:
Դեպքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն տեսանյութը դեռ նոր է հայտնվել համացանցում: Հայտնի է նաև ,որ ձկնորսներից և ոչ մեկը չի մահացել, նրանք պարզապես վիրավորվել են:
Ավելի ուշ ձկնորսները դիմել են ոստիկանություն, պահանջելով, որ նավապետ Մարլին Լարսոնը փոխհատուցի իրենց նավակի համար: Իսկ ինքը Մարլինը չի ընդունում իր մեղքն ու չի պատրաստվում վճարել, պատճառաբանելով, որ չի նկատել նավակը: