Ջիգարխանյանի նախկին կինը ցանկանում է հաշտվել ամուսնու հետ
Նոյեմբերին Կունցևսկի շրջանի դատարանը հաստատեց Դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկու ամուսնալուծությունը: Նրանց միջև տարաձայնություններն սկսել էին դեռ հոկտեմբերին: Նրա կինը հայտարարել էր, որ ամուսինը կորել է, իսկ հետո հայտնվել էր ու ասել, որ կնոջից էր թաքնվում: Դերասանն ասել էր, որ կինն ուզում է սպանել իրեն և վերցնել հարստությունը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Ամուսնալուծությունից հետո Վիտալինան տեղափոխվել էր Եվրոպա, իսկ Ջիգարխանյանն ուժերը հավաքում էր պանսիոնատում: Վիտալինան հայտարարել էր, որ երբեք չի հաշտվի ամուսնու հետ, և պատրաստվում է սկսել նոր կյանք:
Իսկ հիմա հայտնի է դարձել, որ Վիտալինան դիմում է գրել և ուզում է չեղարկել դատարանի կայացրած` ամուսնալուծության որոշումը: Այս մասին դերասանին տեղեկացրել է «Пусть говорят» ծրագրի հաղորդավար Դմիտրի Բորիսովը: Ջիգարխանյանը չի հասկանում, թե ինչու է կինն այդպես վարվում. «Ես երբեք և ոչ ոքի չեմ ներում: Բոլորին չես արդարացնի»,- ասել է դերասանը: Հաղորդման հյուրերը համոզված են, որ Վիտալինան փորձում է հաշտվել Ջիգարխանյանի հետ միայն այն բանի համար, որ ստանա հարստության կեսը և որպեսզի կարողանա վճարել բնակարանի կրեդիտը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Աչեմն Ջիգարխանյանի վիճակը թատրոնում վատացել է և նրանք շտապ օգնություն են կանչել: Որոշ փաստերի համաձայն, Ջիգարխանյանը նախատեսում է հանդիպել նախկին կնոջ փաստաբանի հետ: