Թրամփը հանդես է եկել Ռուսաստանին ուղղված մեղադրանքներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանն օգնում է Հյուսիսային Կորեային «շրջանցել» միջազգային պատժամիջոցները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Ռուսաստանն ընդհանրապես չի օգնում մեզ Հյուսիսային Կորեայի հարցում: Մեզ օգնում է Չինաստանը, սակայն այն, ինչ անում է Չինաստանը, արժեզրկում է Ռուսաստանը»,- նշել է նա:
Ավելի վաղ գործակալությունը, իր աղբյուրներին հղում տալով, հաղորդել էր, որ ռուսական տանկերը առնվազն երեք անգամ վառելիք են տարել Հյուսիսային Կորեա՝ միջազգային պատժամիջոցները խախտելով:
Թրամփը հավելել է, որ Ռուսաստանն իր գործողություններով հետ է գցում բոլոր արդյունքները, որոնց հասնում են Չինաստանի օգնությամբ: