Պոռնոաստղը պատմել է Թրամփի հետ սեքսի մասին (լուսանկարներ)
Մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղ Ստեֆանի Կլիֆֆորդը, ով հայտնի է Սթորմի Դենիելս անունով, պատմել է Դոնալդ Թրամփի հետ ունեցած կապի մանրամասները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «New York Post»-ին:
Հարցազրուցում, որը նա տվել է դեռևս 2011 թվականին, նա հիշեցրել է Թրամփի հետ ինտիմ կապի մասին և հայտնել, որ դրանում «ոչ մի արտառոց բան չկար»:
«Ոչ մի անհավատալի բան: Դա հենց այն էր, ինչ դուք սպասում եք նրա տարիքի մարդուց»,- ասել է նա:
Մայքլ Կոենը հերքել է այն տեղեկությունը, թե վճարել է դերասանուհուն լռելու համար՝ ընդգծելով, որ ԶԼՄ-ներն այդ թեմային անդրադառնում են 2011 թվականից սսկած՝ չնայած նրան, որ Թրամփը բազմիցս հերքել է այդ լուրը: