Շաքրո Մոլոդոյը մեկուսարանից զանգել է «օրենքով գողերին» և հորդորել չվիճել
Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովը՝ Շաքրո Մոլոդոյը, ով այժմ անազատության մեջ է գտնվում, զանգահարել է Հունաստանի իր «գողական ընկերներին» և քրեական հեղինակություններին հորդորել չվիճել: Այս մասին հաղորդում է «Prime Crime»-ը:
«Անցյալ շաբաթվա վերջում Հունաստանում «գողական ժողով» տեղի ունեցավ, որին մասնակցեցին ավելի քան 30 «օրենքով գողեր»: Քրեական «բարոնների» նիստը նախագահում էր 56-ամյա «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի)՝ «հունական» գողական կլանի առաջնորդը, որը հիմնականում կազմված է Թբիլիսիի, Քութաիսի և Ռուստավի բնակիչներից»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրները հաղորդել են, որ Շաքրո Մոլոդոյը զանգահարել է Լաշային, ինչն ազդել է իրադարձության արդյունքի վրա: Գործակալության տվյալներով՝ հավաքվածները քննարկում էին Զվիադ Պապիաշվիլիի հարցը, ով մեղադրվում է թշնամական «սուխումական կլանի» առաջնորդի հետ կապ ունենալու մեջ:
Շաքրո Մոլոդոյը, ով զանգել է Մոսկվայից, «օրենքով գողերին» խնդրել է չվիճել, և նրանք լսել են Կալաշովին: