Ավելի լուրջ հարցեր կան, քան Ֆեյսբուքյան մակարդակի «Ինչո՞ւ արձակուրդ վերցրեցիք», «Բա ի՞նչ ուտենք» և այլն
Նայում եմ ԱԺ-ում Վարչապետի հետ հարց ու պատասխանը և տխրում եմ։ Հարգելի իմ ընդդիմադիր եղբայրներ և քույրեր, ավելի լուրջ հարցեր կան, քան Ֆեյսբուքյան մակարդակի .«Ինչո՞ւ արձակուրդ վերցրեցիք», «Բա ի՞նչ ուտենք» և այլն։ Բաբկեն Թունյանի Հարցազրույցն ավելի արժեքավոր էր, քան մի ամբողջ ԱԺ-ի հարց ու պատասխան։
Հակառակ դեպքում ԱԺ-ում մի հավաքվեք, Վարչապետը թող ստատուս գրի տակը հարցեր տվեք, ինքն էլ քոմենթի անցնենք գնանք։ Հա, մարդա մի բաժակ թեյ էլ կողքներդ կդնեք, որ ավելի հանգիստ լինի։
Էդգար Խաչատրյան. Ֆեյսբուք