Բեմ դուս գալուց առաջ պետք է մի կողմ թողնել կոմպելքսներն ու վախը. Վրեժ Կիրակոսյան
«Славянкий базар» միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ, «X factor» հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը և նրան ուղեկցող Արկադի Շուշանյանը Վիտեբսկ մեկնելուց մեկ օր առաջ հանդիպեցին լրագրողների հետ:
Արկադի Շուշանյանը կարծում է, որ մրցույթին ներկայանալու համար ճիշտ մասնակից է ընտրվել, ով արժանի մրցակից կլինի այլ երկրների մասնակիցների համար: Նա ասաց.
«Մշակույթի նախարարությունը արժանի մասնակցի է ընտրել: Վրեժը հրաշալի երգիչ է, կարծում եմ' այս տարի կվերադառնանք մրցույթից մրցանակով»:
Վրեժ Կիրակոսյանն էլ լավ է տրամադրված և նրա համար կաևորը լավ մասնակցությունն է. «Ինչպես ինձ ասում է Նադեժդա Սարգսյանը, բեմ դուս գալուց առաջ պետք է մի կողմ թողնել կոմպելքսներն ու վախը»:
Վրեժն ասաց, որ ամեն անգամ դեմ դուրս գալուց առաջ հուզվում է, սակայն կարողանում է հաղթահարել այն:
Մրցույթին մասնակցում է 21 պետություն, այն կսկսվի հուլիսի 12-ին, և կավարտվի հուլիսի 15-ին:
Առաջին օրը Վրեժ Կիրակոսյանը կներկայացնի լեհ երաժիշտ Վյաչեսլավ Նեմենի' «Странный этот мир» երգը, իսկ երկրորդ օրը' Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» ստեղծագործությունը: