Օգտատերերը Մհերին մեղադրում են եվրատեսիլյան երգը պլագիատի անելու մեջ (տեսանյութեր)
Այսօր «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ևս հինգ մասնակից ներկայացրին իրենց երգերը, որոնցով ցանկանում են ներհայաստանյան մրցույթում հաղթելու դեպքում ներկայանալ «Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթում:
Մհերի ներկայացրած երգը մեծ աշխուժություն է առաջացրել համացանցում: Օգտատերերը նկատել են, որ այն շատ նման է աշխարհահռչակ Queen խմբի «Who Wants To Live Forever» երգին, հատկապես՝ կրկներգը:
Մհերի երգի անունը «Forever» է: Եվ նմանություն կա ոչ միայն մեղեդիների, այլև երգի բառերի միջև: