Կոսովոյի սերբերի կուսակցության առաջնորդին սպանել են
Կոսովոյի սերբերի առաջնորդ Օլիվեր Իվանովիչը երեքշաբթի օրը‚ հունվարի 16-ին‚ սպանվել է հրազենային վնասվածքից՝ Կոսովսկայա Միտրովիցա քաղաքի հյուսիսային հատվածում:
Դրա հետ կապված Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շտապ անվտանգության խորհուրդ է հրավիրել‚ փոխանցում է Korrespondent.net-ը:
Վուչիչը նաև հայտարարություն կտա Օլիվեր Իվանովիչի մահվան դեպքով:
Նշվում է‚ որ անհայտ անձինք հրաձգություն են սկսել Իվանովիչի դեմ‚ ով վիրավորումներից զոհվել է:
Իվանովիչը սերբական կառավարության նախկին պաշտոնյա է և ներկայումս Կոսովոյի սերբերի քաղաքական «Ազատություն‚ ժողովրդավարություն‚ արդարություն» կուսակցության առաջնորդն է: