Հայաստանը` այն երեք երկրներից, որոնց ռուսներն ամենաշատն են վստահում
Ռուս օգտատերերի շրջանում «Рамблер» պորտալի վերլուծական ծառայությունը հարցում է անցկացրել փորձելով պարզել, թե որ երկրներին են ռուսներն ամենաշատը վստահում: Այս մասին հաղորդում է news.rambler.ru-ն:
Ըստ նրանց արդյութնքների` առավելագույն ձայն է հավաքելԲելառուսը (50% ձայն), իսկ հաջորդ երկու տեղում են Ղազախստանը (17% ձայն) և Հայաստանը (13% ձայն):
Նախկին Խորհրդային Միության մյուս բոլոր երկրները հարցմանը ստացել են 10%-ից քիչ ձայն: Ռուսների միայն 5%-ն է իր ձայնը տվել Ուկրաինային, Ղրղզստանը ստացել է 3%, Ադրբեջանը` 2%, Վրաստանը՝ 1%:
Հարցմանը մասնակցել է 1419 մարդ: