Նկարիչը թղթամանրիչ մեքենայով մանրացված թղթադրամը փազլի պես նորից հավաքել է
Բրիտանացի նկարիչ Մարտին Ջոն Կալլանը՝ ունելու, ձեռնոցների ու նախանձելի համբերատարության շնորհիվ կարողացել է վերահավաքել շրեդերով (թղթամանրիչ մեքենա) կտրատված 5 ֆունտ ստերլինգի թղթադրամը‚ հայտնում է BigPicture.ru-ն:
Կալլանին դրա համար պահանջվել է մեկ ամբողջ օր: Նրան աջակցել է Անգլիայի Բանկը: