Քահանային 14 տարվա ազատազրկման են դատապարտել՝ պեդոֆիլիայի մեղադրանքով
Ռուսաստանում քահանա Գլեբ Գրոզովսկուն 14 տարվա ազատազրկման են դատապխարտել՝ խիստ ռեժիմի գաղութում‚ հայնտում է РИА «Новости»-ն:
Նշենք‚ որ Գրոզովսկին մեղադրվում էր մանկական ճամբարում երեք աղջիկների հանդեպ սեռական գործողություններ իրականացնելու մեջ‚ որոնցից մեկը տեղի է ունեցել 2009թ.‚ մյուս երկուսը՝ 2013-ին:
Քահանայի հանդեպ քրեական գործը հարուցվել էր 2013 թվականին‚ սակայն քանի որ Գրոզովսկին թաքնվում էր Իսրայելում և փորձում այնտեղ քաղաքացիություն ստանալ‚ նրան հաջողվել է ձերբակալել միայն 2016թ.-ի աշնանը:
Դեռևս արտասահմանում գտնվելով՝ քահանան ԶԼՄ-ներին փոխանցում էր‚ որ անմեղ է:
Նշենք‚ որ դատարանի կողմից պատիժը ներկայացնելուց հետո նա ասել է‚ որ բողոքարկելու է դատարանի որոշումը:
Նա նաև լրագրողներին հայտնել է‚ որ բանտում գիրք է գրելու‚ և բոլոր հռչակավոր գրքերը հենց բանտում են գրվել: