Թրամփի հոգեկանի հետ ամեն ինչ նորմալ է‚ նրան միաjն դիետա են նշանակել
Սպիտակ Տան բժիշկ Ռոննի Ջեքսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետազոտելուց հետո ասել է‚ որ նախագահը լավ վիճակում է և ամբողջովին կառողունակ է կատարել իր պարտականությունները‚ գրում է The Hill-ը:
Ջեքսոնը ասել է‚ որ 71-ամյա նախագահը չունի սրտի գործառնման ոչ մի խախտում: Նա միայն նշել է‚ որ նախագահը ավելորդ քաշ ունի (կշռում է ավելի քան 108 կգ) և նրա համար դիետիկ սննդակարգ ու ֆիզիկական ծանրաբեռնվածություն է սահմանել:
Բացի այդ Թրամփը ցանկացել է ստուգել իր հոգեկան առողջության վիճակը‚ որը նույնպես նորմալ է գնահատվել: