Կրեմլին երբեք չի կարելի հավատալ. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արտասահմանյան դիվանագետների հետ ամենամյա հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանն իբրև թե ցանկանում է Ուկարինա վերադարձնել այսպես կոչված իր ազդեցության ոլորտը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Կրեմլին երբեք չի կարելի հավատալ, ինչ ռեժիմներով էլ նրանք չդիմակավորվեն՝ թագավորական, կոմունիստական թե կեղծդեմոկրատական»,- Պորոշենկոյի խոսքը ներկայացրել է «112 Украина»-ն:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ուկրաինական կողմից ՌԴ-ին որպես «ագրեսոր երկիր» բնորոշելը հակառակում է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին: