Էրդողանը հրաժարվում է զանգահարել Թրամփին
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները լարվածության այն աստիճանին են հասել, որ Թուրքիայի նախագահը բաց հայտարարել է, որ չի ցանկանում զանգահարել ՆԱՏՕ-ի բլոկի իր գործընկերոջը, որպեսզի կարգավորվի Սիրիայի շուրջ դիմակայությունը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Ես չեմ էլ մտածում ինքս զանգել նրան, որպեսզի քննարկեմ այդ թեման»,- հայտնել է Էրդողանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադիր է Դոնալդ Թրամփի հետ քննարկել Սիրիայի քրդերի հանդեպ Վաշինգտոնի մտադրությունները:
Սպիտակ տունը հասկացրել է, որ ռազմական աջակցություն ցույց կտա Սիրիայի հյուսիսում քուրդ ապստամբներին: Իսկ Պենտագոնը հասկացրել է, որ նրանք «Սիրիայի սահմանային անվտանգության ծառայությանը պատրաստում են»: