Հայտնի է Պուտինի նոր լիմուզինի գինը
Ավտոմեքենայի գինը, որով կտեղաշարժվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարժենա նվազագույնը 6-7 միլիոն ռուբլի: Այս մասին հայտնել է Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ առաջադրանք է եղել գինը որոշել՝ մոտավորապես առաջնորդվելով «Mercedes S» կլասի մեքենայի գնից և հանելով 15 տոկոս այդ թվից:
Մինչև փետրվարի վերջ-մարտի սկիզբ «НАМИ» անունով ընկերությունը, որը պատրաստում է ավտոմեքենաները, 16 մեքենա կփոխանցի ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը: