Բթություն+բջություն+պաթոս=դեպուտատ
Մի անգամ չտեսա, որ կարևորագույն պայմանագրեր կամ համաձայնագրեր քվեարկելուց կամ տարածաշրջանին վերաբերող մի լրջագույն հարցի շուրջ որոշում կայացնելուց առաջ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից մի լուրջ քաղաքական, աշխարհաքաղաքական, արժեքային-գաղափարհական կամ տնտեսական հիմնավորումներով փաստարկված մի նորմալ ելույթ հնչեր։
Գնում-գալիս՝ տառերը ճանաչող պաթոսիկները սրտաճմլիկ պատմում են, թե ինչքան հպարտ են, որ հայ են, ինչքան մեր հոգին կորով ունի ու մեր մեր էությունը անպարտ է, քանի որ մեր կինոյի Հայկն այդ հնդկական կինոյի Բելին հաղթեց ու հայերից սկսվեց աշխարհը, դե իսկ տառերը չիմացողներն էլ մատների վրա հաշվում են, թե բա ճշտի մոմենտով էդ բա ոնց կլինի, գյա հո մենք խայդառակչի չենք ու ամփոփում իրենց խոսքը, ոչ դես, ոչ դեն, միանգամից «ես էդ սորոսի մերը...» (տեսնես ով ու ինչ է այդ սորոսը):
Ու դուք դեռ ուզում եք, որ այդքանով հանդերձ Հայաստանում տնտեսություն, քաղաքականություն կամ արժեքներ լինեի՞ն:
Նաիրի Բադալյան. Ֆեյսբուք