Սեկտայի երկու անդամները առևանգել և ամուսնացել են միմյանց մանկահասակ դստրերի հետ
ԱՄՆ-ում երկու տղամարդ‚ ովքեր ներգրավված էին կրոնական «Դատաստանի օրվա» պաշտամունքի սեկտայում‚ ամուսնացել են միմյանց դուստրերի հետ‚ ովքեր 7 և 8 տարեկան էին‚ հայտնում է People պարբերականը:
Սեմուել Շաֆֆերը և Ջոն Քոլտհարփը ձերբակալվել են և նրանց առևանգման հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Սեմուելի նախկին կինն է հայտնել ոստիկանությանը 4 երեխաների առևանգման մասին:
Ջոնին ձերբակալել են իր բնակարանում‚ սակայն երեխաները այնտեղ չեն եղել: Ոստիկանությունը ստուգել է սեկտայի բնակավայրերում‚ որտեղ կարողացել են գտնել միայն երկու որդիներին:
Ձերբակալությունից հետո Սեմուելը հայտնել է‚ որ աղջիկներին թաքցրել է ջրով լի տակառներում‚ որտեղ նրանք մնացել են մի քանի օր՝ մինուսային ջերմաստիճանների պատճառով:
Նրանց գտել են թրեյլերում՝ ջրազրկման և լետարգիայի սիմպտոմներով: Բոլոր չորս աղջիկները տարվել են ՇԲՕ մեքենաներով՝ քաղաքի հիվանդանոց‚ որտեղ նրանց բուժօգնություն է տրամադրվել: