«Ես ինձ երջանիկ եմ զգում». Քլոե Քարդաշյանը՝ իր հղիության մասին (լուսանկարներ)
Քլոե Քարդաշյանը մինչև նախորդ տարվա փետրվար պաշտոնապես չէր հաստատում իր հղիությունը‚ սակայն երկրպագուները վաղուց արդեն գիտեին‚ որ նա հղի է: Այժմ Քլոեն մեծ ոգևորությամբ կիսվում է իր հղիության և անձնական կյանքի մասին մանրամասներով‚ հայտնում է Spletnik.ru-ն:
«Քարդաշյանների ընտանիքը» ռալիթի-շոուի վերջին սերիաներում 33-ամյա Քլոեն պատմում է հարազատներին‚ որ ամուսինը՝ Տրիստանը‚ անընդհատ ծաղրում էր իրեն՝ ասելով‚ որ հղի է‚ սակայն ինքը չէր հավատում:
Ի վերջո թեստը ապացուցել է նրա հղիությունը:
«Ես շատ հուզված եմ՝ լավ իմաստով: Չեմ կարողանում հավատալ դրան» - կիսվել է աստղը:
«Այնքան հաճելի է բոլորի հետ կիսվելը այս ուրախ նորությամբ‚ և տեսնելը‚ թե ինչպես են բոլորը ուրախանում ինձ համար»: