Ամուսինները իրենց 13 երեխաներին շղթայել էին և սովի մեջ պահել
ԱՄՆ Կալիֆորնիայի ոստիկանությունը Դեվիդ Ալլեն և Լուիզ Աննա Թուրփինների տանը 13 հոգու է հայտնաբերել‚ ովքեր շղթայված էին իրենց անկողիններին‚ հայտնում է CNN-ը:
Բոլոր զոհերը Թուրփինների երեխաներն են՝ 2-29 տարեկան:
Ոստիկանությունը եկել է ստուգման‚ երբ 17-ամյա աղջիկը կարողացել է փախչել տնից և ոստիկանություն կանչել:
Բոլոր զոհերը տանջված էին քաղցից և շատ կեղտոտ էին: Ներկայումս նրանք բոլորը հոսպիտալացվել են:
Ամուսինները չեն կարողացել բացատրել‚ թե ինչու են իրենց երեխաները այդ պայմնաններում հայտնվել: Նրանց ձերբակալել են:
Նշենք‚ որ Ամուսինները իրենց սնանկ են հայտարարել 2011-ին‚ այն պայմաններում‚ երբ նրանք մոտ 500 հազար դոլարի պարտք ունեին: Նրանց դատապաշտպանը հայտնել է‚ որ երբեք երեխաներին չի տեսել‚ բայց ամուսինները քնքշանքով էին նրանց մասին խոսում: