Թրամփը ուղիղ պատասխան է տվել լրագրողներին՝ իրեն ռասիզմի մեջ մեղադրելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է իրեն առաջադրված ռասիզմի մեղադրանքներին՝ լրագրողների հետ պրեսսկոնֆերանսում‚ հայտնում է Associated Press-ը:
Իր գոլֆ-ակումբներից մեկում լրագրողների հետ հանդիպմանը Թրամյփը ասել է‚ որ նա ռասիստ չէ: «Ես այն բոլոր մարդկանցից‚ ումիդ դուք հարցազրույց եք վերցրել‚ ամենաքիչ ռասիստն եմ» - հայտնել է նա: Այդ պահին նախագահը գտնվում էր Ֆլորիդայում հանրապետական մեծամասնության առաջնորդ Քեվին Մաքքարթիի հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք‚ որ ըստ անանուն աղբյուրների‚ անցած շաբաթ օրը կոնգրեսսմենների հետմիգրացիայի հարցերի քննարգման ժամանակ Թրամփը «կեղտի փոս» է անվանել Հայիթիի‚ Գվատեմալայի և այլ աֆրիկյան երկրներին: Նշենք‚ որ չկա ոչ մի ապացույց‚ որ Թրամփը հենց այդ բառերն է կիրառել:
Սպիտակ Տունը հերքել է այս հաղորդագրության ճշմարտացիությունը‚ իսկ ինքը՝ Թրամփը ավելի վաղ հայտնել էր‚ որ իրոք խիստ է արտահայտվել: