Ի՞նչն է փրկել Ադրբեջանի ուժայինների առևանգած ռուս գիտնականին. Լապշին
Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկը փաստացիորեն փրկել է «կորած», բայց իրականում Ադրբեջանում գաղտնի ձերբակալված ռուսաստանցի գիտնական Դմիտրի Չուլկովի կյանքը։ Այս մասին գրել է Լապշինը։
«Սեփական փորձից իմանալով, թե ինչպես են աշխատում ադրբեջանական ուժայինները, կասեմ հետևյալը՝ այն նավթի եկամուտների և իշխանության համար պայքարող կլանների և ընտանիքների երկիր է: Սրան ավելացրած ձգձգված Ղարաբաղյան հակամարտությունն, որի հետ կապված է լրտեսությունը, տարբեր պաշտոնյաների ցանկությունը ծառայել և շողոքորթել ղեկավարին՝ պաշտոնի բարձրացման հույսով։ Լրատվամիջոցներից հայտնի է,որ Դիմա Չուլկովին ձերբակալել են Գյոլգյոլ լճի մոտ։ Սա լեռնային գեղեցիկ տեղ է, որը երկար ժամանակ ռազմական արգելված տարածք է համարվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատային գծի մոտիկության (10 կիլոմետրից պակաս) պատճառով։ Լրատվամիջոցները գրել են, որ նա մտել է արգելված գոտի և չի ենթարկվել թիկնապահներին։ Լավ իմանալով ադրբեջանական ուժայիններին՝ կարող եմ ասել, որ, ըստ երևույթին, մարդը ուղղակի զբոսնել է այդ տարածքով և լուսանկարել։ Հնարավոր է՝ նրան նկատել է մի զինվոր, որը, հուսալով մոտակա շաբաթվա ընթացքում արձակուրդ ստանալ, որոշել է զգոնություն ցուցաբերել և սկել է գոռգռալ, օգնություն կանչել։ Չուլկովն էլ շրջվել է և հեռու գնացել։ Մյուս զինվորները հարցրել են, թե ինչ է պատահել, օգնություն կանչող զինվորն էլ հայտարարել է թե տեսախցիկով լրտես կա։ Եվ քանի որ զբոսաշրջիկը չէր կարող փախչել, այլ ընդամենը մի փոքր հեռու գնալ, նրան բռնել են։ Ամեն ինչ շատ պարզունակ է, հավատացեք։ Այնտեղ վաղուց պրոֆեսիոնալներ չկան»-նշել է Լապշինը։
Նա ավելացրել է նաև, որ նրանք պետք է անմիջապես կապ հաստատեին Ռուսաստանի դեսպանատան հետ, բայց չեն արել։ «Պետք է նրան թույլ տային տուն զանգահարել, չեն թույլատրել; Քաղաքացու, իսկ մասնավորապես այլ երկրի քաղաքացու իրավունքերը կոպտորեն ոտնահարվել են։ Եվ եթե չլիներ լրատվամիջոցներում բարձրացվախծ աղմուկը, տղան կարող էր հավետ անհետանալ»,-շեշտել է բլոգերը։